23:06  ,  17 օգոստոսի, 2017

Ցինցինատի. Խաչանովը չկարողացավ դուրս գալ 1/4 եզրափակիչ

Ռուսաստանի առաջին ռակետ, ATP դասակարգման 32-րդ համար Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ցինցինատիի «Մասթերս-1000» մրցաշարի քառորդ եզրափակիչ: Երրորդ շրջանում 21-ամյա մոսկվացի մարզիկը 7:6 (0:7), 3:6, 3:6 հաշվով պարտվեց ճապոնացի Յուիտի Սուգիտային: Մրցախաղը տեւեց 2 ժամ:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Սուգիտան կմրցի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում