21:40  ,  17 օգոստոսի, 2017

Բոլթը վնասվածքի պատճառով չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարսելոնա» լեգենդների խաղին

Ութակի օլիմպիական չեմպիոն, 11-ակի աշխարհի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ կատալոնական «Բարսելոնայի» լեգենդների բարեգործական հանդիպմանը, որը նախատեսված է սեպտեմբերի 2-ին Լոնդոնում, հաղորդում է theguardian-ը: Բոլթը պետք է հանդես գար «Մանչեսթեր Յունայթեդում», որի երկրպագուն է եւ երազում է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ այս ամիս Լոնդոնում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Բոլթն ավարտեց պրոֆեսիոնալ աթլետի կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում