21:09  ,  17 օգոստոսի, 2017

Դարպասապահ Վիկտոր Վալդեսը նախընտրել է հեռուստատեսային կարիերան

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսն ավարտել է ֆուտբոլային կարիերան: 35-ամյա Վալդեսն առաջարկներ է ունեցել իսպանական Պրիմերայի մի քանի ակումբներից, սակայն որոշել է զբաղվել հեռուստատեսային բիզնեսով, հաղորդում է Mundo Deportivo-ն: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի վեցակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող Վալդեսը մտադիր է ստեղծել սեփական հեռուստանախագիծը նախկին ֆուտբոլիստների մասնակցությամբ:

Վալդեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2002-2014 թվականներին: Նա խաղացել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդում», «Ստանդարդում» եւ «Միդլսբրոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում