20:12  ,  17 օգոստոսի, 2017

«Ժիլինայի» գլխավոր թիմում Վահան Բիչախչյանի առաջին գոլը տեսանյութով

Տեսանյութում ներկայացված է Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի գոլը Սլովակիայի չեմպիոն «Ժիլինայի» կազմում:

Սլովակիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Ժիլինան» 7:0 հաշվով պարտության էր մատնել: Գյումրիի «Շիրակի» նախկին ֆուտբոլիստը անցկացրել էր երկրորդ խաղակեսը եւ խփել մեկ գոլ:

18-ամյա ֆուտբոլիստը նախքան այդ աչքի էր ընկել նաեւ ակումբի երկրորդ թիմի կազմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում