18:39  ,  17 օգոստոսի, 2017

«Լոկոմոտիվը» շնորհավորել է Սարգիս Հովհաննիսյանին

Մոսկվայի «Լոկոմոտիվը» շնորհավորել է ակումբի մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի օգնական Սարգիս Հովհաննիսյանին ծննդյան 49-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Մաղթում ենք պինդ առողջություն, պրոֆեսիոնալ հաջողություններ «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի հետ, լավ տրամադրություն, հարազատների սերն ու հոգատարությունը»,- գրում է «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքը շնորհավորական հաղորդագրությունում:

1994 թվականից «Լոկոմոտիվում» հանդես եկած Սարգիս Հովհաննիսյանը մոսկովյան ակումբի համակարգում մարզչական գործունեությունը սկսել է 2004-ից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում