18:10  ,  17 օգոստոսի, 2017

Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրվում է «Ռուբինը»

Ստամբուլի «Բեշիկթաշի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրվում է Կազանի «Ռուբինը», հաղորդում է sporx.com-ը:

Ռուսաստանյան ակումբը քննարկում է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման կամ վարձակալության տարբերակները: Օզբիլիսին իր կազմում տեսնելու ցանկություն ունի նաեւ թուրքական «Սիվասսպորը»:

«Բեշիկթաշը» մտադիր է օտարեկրացի ֆուտբոլիստների թիվը 17-ից կրճատել մինչեւ 14:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում