13:47  ,  17 օգոստոսի, 2017

Կառլեն Մկրտչյանը մեկ տարվա պայմանագիր կնքեց «Փյունիկի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը, վերջնական բուժում անցնելով Գերմանիայում, այժմ ամբողջությամբ ապաքինվել է ու պատրաստ է խաղալ։

Կառլեն Մկրտչյանը «Փյունիկում» հանդես է եկել նաեւ 2008-2011, 2014-2015 թվականներին։

2011-2013 թվականներին նա խաղացել է Դոնեցկի «Մետալուրգում», 2013-2014, 2015-2017-ին՝ Մախաչկալայի «Անժիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով