11:47  ,  17 օգոստոսի, 2017

Ցինցինատի. Ռաֆայել Նադալի հաղթանակը

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ընթացող թենիսի «Մասթերս-1000» շարքի մրցաշարում իսպանացի Ռաֆայել Նադալը երկրորդ շրջանում մրցել է ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ եւ առավելության է հասել երկու սեթում՝ 6:3, 6:4:

Ռաֆայել Նադալի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Նադալը դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ:

Ցինցինատիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը մոտ  5 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով