17:23  ,  24 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Նորայր Վարդանյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներին։

Նորայր Վարդանյան. ծանրամարտ, 94 կգ քաշային կարգ

Ծնվել է 1987թ. մայիսի 15-ին։

Նորայր Վարդանյանը հայ լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին է: Օլիմպիական մրցաշարը 25-ամյա Նորայր Վարդանյանի համար կլինի առաջին խոշոր մրցաշարը: 2010-ին նա մասնակցել է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը եւ զբաղեցրել է 5-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի նախավերջին հավաքի ժամանակ Նորայր Վարդանյանն արդյունքով կարողացավ տեղ նվաճել այն չորս օլիմպիականների շարքում, ովքեր հանդես կգան Լոնդոնում:

Անհատաական մարզիչն է Յուրի Վարդանյանը։

Հավաքականի մարզիչն է Պողոս Պողոսյանը։

Պողոս Պողոսյան

«Մենք մեր բոլոր մարզիկների ելույթների հետ էլ հույսեր կապում ենք: Բնականաբար Օլիմպիական խաղերին մասնակցելու ենք ոչ միայն օլիմպիական սկզբունքով: Մեզ համար ոչ միայն կարեւոր է հանդես գալ Լոնդոնում, այլ կարեւոր է մեդալներ նվաճել ու արժանիորեն ներկայացնել մեր երկիրը: Արդյունքների մասին չեմ ցանկանում խոսել: Ժամանակը ամեն ինչ ցույց կտա: Ես միայն եւ միայն հաջողություն եմ ցանկանում մեր մարզիկներին, քանի որ լավ նախապատրաստությունը եղել է, եւ մնում է միայն մրցահարթակում ցույց տալ այն, ինչին ընդունակ են մեր մարզիկները»:

Սամվել Խաչատրյան. Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

«Շատ կարեւոր էր, որ մեր հավաքականի կազմում չորս տեղերի համար պայքարի մեջ էին մտել համարյա կրկնակի անգամ ավելի ծանրորդներ: Ընտրվել են այն մարզիկները, որոնք ավելի լավ արդյունք են ցույց տվել: Նորայրի համար լավ փորձություն է լինելու Օլիմպիական խաղերը։ Հուսանք, որ մարզիկն այդ փորձության միջով հաջող կանցնի»:

Նորայր Վարդանյանը օլիմպիական մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 4-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով