02:08  ,  17 օգոստոսի, 2017

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանի գերազանց մրցելույթն ու միանձնյա հաղթանակը

Սենթ Լուիսում ավարտված արագ շախմատի մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց կուբացի Լենիեր Դոմինգեսի հետ եւ պարտության մատնեց 52-րդ քայլում՝ միանձնյա գրավելով առաջին տեղը՝ 12 միավոր:

7-րդ տուրում հայ գրոսմայստերը պարտության էր մատնել աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, իսկ նախավերջին տուրում ոչ ոքի էր խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Օգոստոսի 18-ին կմեկնարկի կայծակնային խաղի մրցաշարը, որի արդյունքները կգումարվեն արագ շախմատի մրցաշարի արդյունքներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում