01:22  ,  17 օգոստոսի, 2017

Ցինցինատի. Կարեն Խաչանովի երկրորդ հաղթանակը

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ընթացող «Մասթերս-1000» շարքի մրցաշարում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան:

Մոսկվացի թենիսիստը 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Թոմաս Ֆաբիանոյի նկատմամբ: Պայքարը տեւել է 1 ժամ 12 րոպե:

Հաջորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի ճապոնացի Յուիտի Սուգիտան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով