00:37  ,  17 օգոստոսի, 2017

Չեմպիոնների լիգա. Օրվա բոլոր արդյունքները, «Ալաշկերտի» նախկին խաղացողի գոլը

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում ավարտվել են առաջին հանդիպումները: Երկրորդ օրը տեղի է ունեցել եւս հինգ խաղ: Իտալական «Նապոլին» 2:0 հաշվով հաղթել է ֆրանսիական «Նիցային»: Շոտլանդական «Սելթիկը» հինգ գոլ խփեց ղազախական «Աստանային»:

Հունական «Օլիմպիակոսն» 2:1 հաշվով պարտության է մատնել խորվաթական «Ռիեկային», որի կազմում աչքի է ընկել Երեւանի «Ալաշկերտի» նախկին խաղացող, բրազիլացի հարձակվող Արաուժո Էբերը:

Իսպանական «Սեւիլիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին»: Իսրայելական «Հապոել Բեէր Շեւան» նույն հաշվով հաղթել է Սլովենիայի «Մարիբորին»:

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ

«Նապոլի» - «Նիցա»՝ 2:0

Դրիս Մերտենս, 13, Ժորժինյո, 70, 11մ

Հեռացում՝ Վենսան Կոզյելո («Նիցա»), 79, Ալասան Պլեա («Նիցա»), 79, երկրորդ դեղին քարտ

«Սելթիկ» - «Աստանա»՝ 5:0

Եվգենի Պոստնիկով, 32, ինքնագոլ, Սքոթ Սինքլեյր, 42, 60, Ջեյմս Ֆոռեսթ, 79, Իգոր Շիտով, 88, ինքնագոլ

«Օլիմպիակոս» - «Ռիեկա»՝ 2:1

Վադիս Օջիջա-Օֆոե, 66, Ժակ Ռոմաո, 90+3 – Արաուժո Էբեր, 41

Հեռացում՝ Լեոնարդ Ժուտա («Ռիեկա»), 83

«Հապոել Բ.Շ.» - «Մարիբոր»՝ 2:1

Տոնի, 12, Շիր Ցեդեկ, 45+2, 11մ – Մարկոս Տավարես, 10

«Իստանբուլ Բաշակշեհիր» - «Սեւիլիա»՝ 1:2

Էլջերո Էլիա, 64 – Սերխիո Էսկուդերո, 16, Վիսամ Բեն-Իեդեր, 84 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում