23:17  ,  16 օգոստոսի, 2017

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանն ուժեղ էր Սերգեյ Կարյակինից

Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարում մեկնարկել են վերջին երեք տուրերի պարտիաները: 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցել է աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ հաղթանակ է տարել:

Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը սպիտակներով պարտվել է Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարային:

Արոնյանն ու ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ընթացիկ առաջատարներն են՝ 9-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում