22:07  ,  16 օգոստոսի, 2017

Սլովակիայի Գավաթ. Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Սլովակիայի գավաթի խաղարկությունում ընթանում են 1/64 եզրափակիչի հանդիպումները: Երկրի չեմպիոն «Ժիլինան» հյուրընկալվել է «Դոբրա Նիվային» եւ առավելության է հասել 7:0 հաշվով:

«Ժիլինայի» կազմում աչքի է ընկել նաեւ Գյումրիի «Շիրակից» տեղափոխված Վահան Բիչախչյանը, որը փոխարինման է դուրս եկել ընդմիջումից հետո: «Ժիլինան» պայքարը կշարունակի հաջորդ փուլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում