21:46  ,  16 օգոստոսի, 2017

Ալեքսանդր Գրիգորյան. Մեծ պատիվ է դառնալ «Արարատի» գլխավոր մարզիչ

Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է նորաստեղծ մոսկովյան «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելը:

«Ինձ համար առանձնահատուկ օր է, քանի որ մանկության տարիներիս երկրպագել եմ «Արարատ-73»-ին: Ամբողջ մանկությունս եւ պատանեկությունս երկրպագել եմ այդ թիմին, եւ հիմա ես գլխավորում են համանուն թիմ Մոսկվայից: Սա հպարտության իսկական առիթ է: Ինձ համար մեծ պատիվ է դառնալ «Արարատի» գլխավոր մարզիչ: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք առավելագույն արդյունքի»,- Ալեքսանդր Գրիգորյանի խոսքը մեջբերում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Մախաչկալայի «Անժիից» հեռացած 50-ամյա մարզիչը «Արարատի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում