20:10  ,  16 օգոստոսի, 2017

Սերենա Ուիլյամսը մտադիր է ծննդաբերելուց 3 ամիս անց մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը (ֆոտո)

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը մտադիր է մասնակցել հունվարին կայանալիք 2018թ. Ավստրալիայի բաց առաջնությանը:

«Ծրագիրը շատ խիստ է, քանի որ երեխայի ծննդից հետո կանցնի մոտ երեք ամիս: Ես չեմ պատրաստվում նահանջել, պարզապես ասում եմ, որ սպասվում է շատ ինտենսիվ պատրաստություն»,- ասել է Սերենա Ուիլյամսը vogue.com-ին:

Սերենա Ուիլյամսը 2017թ. Ավստրալիայի բաց առաջնության հաղթողն է: Այդ մրցաշարից հետո հայտնի էր դարձել, որ Սերենան ավագ քրոջ (Վինուս Ուիլյամս) հետ եզրափակիչին մասնակցելիս արդեն եղել է հղի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում