19:03  ,  16 օգոստոսի, 2017

Յուրա Մովսիսյանը չի հեռանա «Ռեալ Սոլթ Լեյքից»

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա թիմից, հաղորդում է ՄԼՍ-ի մամուլի ծառայությունը: Ամերիկյան մամուլը գրել էր, որ 30-ամյա հայ ֆուտբոլիստը կարող է վարձավճարով տեղափոխվել չեխական «Սլավիա»:

Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքեյբը հուլիսին նշել էր, թե «որոշ ակումբներ հետաքրքրված են Մովսիսյանի ծառայություններով, եւ միջավայրի փոփոխությունը կարող էր լավ ազդել նրա խաղային ժամանակի չափաբաժնի վրա»:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը 2016 թվականին Մոսկվայի «Սպարտակից» է տեղափոխվել «Ռեալ Սոլթ Լեյք»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում