18:44  ,  16 օգոստոսի, 2017

Ռոնալդուի որակազրկումը կկրճատվի

Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը մասնակիորեն կբավարարվի եւ Արքայական թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկումը մեկ խաղով կկրճատվի, հաղորդում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում Ռոնալդուն 82-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվելուց հրել էր մրցավարին, ինչի համար որակազրկվել էր հինգ խաղով: «Ռեալը» 3:1 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»: Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա օգոստոսի 16-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում