18:08  ,  16 օգոստոսի, 2017

Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց Մոսկվայի «Արարատը»

Մոսկվայի «Արարատը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում ռուսաստանցի Ալեքսանդր Գրիգորյանին նշանակելու մասին: 50-ամյա մասնագետը նորաստեղծ ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր:

Օգոստոսի 12-ին Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել էր Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Հունիսի 30-ին «Արարատը» ընտանեկան խնդիրների պատճառաբանությամբ լքել էր գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովը:

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու մրցաշարի չորս տուրից հետո «Արարատը» 10 միավորով կիսում է առաջին տեղը «Կալուգայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում