16:16  ,  16 օգոստոսի, 2017

«Ռեալի» նախկին խաղացողը տեղափոխվեց «Սթոք Սիթի»

Իսպանացի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել է անգլիական «Սթոք Սիթի»: 24-ամյա խաղացողը Անգլիայում հանդես կգա վարձավճարով:

«Մենք շատ ուրախ ենք, որ Խեսեն որոշեց միանալ մեզ: Նա ոչ ամենաերջանիկ փուլն է ունեցել ՊՍԺ-ում, բայց Խեսեն դեռ երիտասարդ է եւ կարող է հաջողության հասնել Պրեմյեր լիգայում»,- ասել է «Սթոք Սիթիի» գործադիր տնօրեն Տոնի Սքոուլզը:

Հիշեցնենք, որ Խեսեն 2011-2016 թվականներին ներկայացրել է Մադրիդի «Ռեալը», իսկ 2016-ին տեղափոխվեց ՊՍԺ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում