02:39  ,  16 օգոստոսի, 2017

Սենթ Լուիս. 6 տուրից հետո Լեւոն Արոնյանը բաժանում է 2-5-րդ տեղերը

Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի 6 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վիետնամցի Լե Կուանգ Լիեմի, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի եւ Հիկարու Նակամուրայի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը՝ 7-ական միավոր:

Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է՝ 8 միավոր: Երկրորդ օրը Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Գարի Կասպարովի հետ, պարտվեց Լե Կուանգ Լիեմին եւ հաղթանակ տարավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:

Արագ շախմատի մրցաշարի վերջին երեք տուրերը տեղի կունենան օգոստոսի 16-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում