00:37  ,  16 օգոստոսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլի» հաղթանակն ու օրվա բոլոր արդյունքները

Չեմպիոնների լիգայում մեկնարկել է որակավորման վերջին փուլը: Անգլիական «Լիվերպուլն» առաջին խաղում հյուրընկալվեց գերմանական «Հոֆենհայմին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

Ռուսական ԲԿՄԱ-ն Շվեյցարիայում նվազագույն հաշվով հաղթեց «Յանգ Բոյզին»: Հաշիվը չբացվեց պորտուգալական «Սպորտինգի» եւ ռումինական «Ստյաուայի» առաջին խաղում: Կիպրոսի ԱՊՕԵԼ-ը երկու գոլ խփեց չեխական «Սլավիային»:

Եվս հինգ հանդիպում տեղի կունենա օգոստոսի 16-ին:

Չեմպիոնների լիգա, որակավորում, փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում

«Հոֆենհայմ» - «Լիվերպուլ»՝ 1:2

Մարկ Ուտ, 87 - Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդ, 35, Ջեյմս Միլներ, 74

Չիրացրած 11մ՝ Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ»), 12

«Յանգ Բոյզ» - «ԲԿՄԱ Մոսկվա»՝ 0:1

Նուհու Կասիմ, 90+1, ինքնագոլ

«Սպորտինգ Լիսաբոն» - «Ստյաուա Բուխարեստ»՝ 0:0

Հեռացում՝ Միխայ Պինտիլի («Ստյաուա»), 80, երկրորդ դեղին քարտ

«ԱՊՕԵԼ Նիկոսիա» - «Սլավիա Պրահա»՝ 2:0

Իգոր դե Կամարգո, 2, Էֆսատիոս Ալոնեֆտիս, 10

«Քարաբագ» - «Կոպենհագեն»՝ 1:0

Մահիր Մադաթով, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում