10:44  ,  16 օգոստոսի, 2017

Վարազդատ Հարոյանի վիճակագրությունն ու խաղի գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի վիճակագրությունը Տուլայի «Արսենալի» դեմ Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի խաղում:

Հարոյանը մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 41 փոխանցումներից թիմակիցներին հասել է 80.5 տոկոսը: 24-ամյա ֆուտբոլիստը երկուական անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, գնդակ խլելիս եւ գրոհներ կասեցնելիս: Հարոյանը կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ չեն խախտել:

Հայ ֆուտբոլիստը ստացել է 6.79 գնահատականը, իսկ «Ուրալի» կազմում լավագույնը եղել է վրացի կիսապաշտպան Գեորգի Չանտուրիան՝ 7.69:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում