09:12  ,  16 օգոստոսի, 2017

Արաս Օզբիլիսը մոտ է «Բեշիկթաշից» հեռանալուն

Ստամբուլի «Բեշիկթաշի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոտ է թուրքական «Սիվասսպոր» տեղափոխվելուն, հաղորդում է haber1903.com-ը: Սպասվում է, որ գործարքը կավարտվի առաջիկա օրերին: Օզբիլիսը հանդես կգա վարձակալությամբ:

Հիշեցնենք, որ 27-ամյա հայ ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական եւ կմասնակցի Ռումինիայի (սեպտեմբերի 1) եւ Դանիայի (սեպտեմբերի 4) դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում