20:20  ,  15 օգոստոսի, 2017

Արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն Ռումինիայի (սեպտեմբերի 1) եւ Դանիայի (սեպտեմբերի 4) դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)

Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)   

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Դավիթ Մանոյան  «Նեա Սալամիս» (Կիպրոս)               

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)   

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      

Մարկոս Պիզելի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)                      

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)

Արմեն Համբարձումյան, «Ֆակել» (Ռուսաստան)     

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)     

Սարգիս Ադամյան,  «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)      

Հրայր Մկոյանը եւ Էդգար Մանուչարյանն այս անգամ չեն հրավիրվել հավաքական վնասվածքների պատճառով: Մեկնաբանելով երկար ընդմիջումից հետո Սարգիս Ադամյանին ազգային հավաքական հրավիրելու փաստը՝ Արթուր Պետրոսյանը նշել է, որ հավաքականի մարզչական շտաբը հետեւում է բոլոր ֆուտբոլիստներին, ինքն անձամբ դիտել է Սարգիս Ադամյանի մասնակցությամբ մի քանի հանդիպումներ եւ քանի որ Ադամյանն արդեն հանդես է գալիս Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում ու խաղային մշտական պրակտիկա ունի, որոշում է կայացրել նրան հրավիրել հավաքական:

Պետրոսյանը նաեւ հավելեց, որ հավաքականի մարզչական շտաբը հետեւում է Գեղամ Կադիմյանի ելույթներին, նրան համարում է հավաքականի թեկնածու, ուղղակի այս անգամ նպատակահարմար են գտել հրավիրել հենց այս լեգեոներներին, քանի որ խաղերի հայտացուցակում տեղ գտնող ֆուտբոլիստների թիվը սահմանափակ է:

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս