22:08  ,  15 օգոստոսի, 2017

ՄԼՍ. Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Դի Սի Յունայթեդի» դեմ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի հանդիպմանը։

Rslsoapbox.com-ը 30-ամյա հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 5,5 (առավելագույնը՝ 10)՝ Մովսիսյանի խաղը բնութագրելով այսպես.

«Յուրան սպասվածից թույլ հանդես եկավ, սակայն աչքի ընկավ թիմակիցների համար մի քանի օգտակար գործողություններով»։

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքն» արտագնա խաղում հաղթել է նվազագույն հաշվով, Մովսիսյանը եղել է մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 68-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում