20:44  ,  15 օգոստոսի, 2017

«Բարսելոնան» առաջիկա օրերին ձեռք կբերի Դեմբելեին եւ Կոուտինյոյին

«Բարսելոնան» արդեն առաջիկա օրերին կհայտարարի անգլիական «Լիվերպուլից» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին եւ Դորտմունդի «Բորուսիայից» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին ձեռք բերելու մասին։

Երկու ֆուտբոլիստների համար կատալոնական ակումբը կվճարի մոտ 200 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։

Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» 1։3 հաշվով կրած պարտությունից հետո կատալոնական ակումբի ղեկավարությունը լուրջ հանրային ճնշման տակ է եւ Կոուտինյոյի ու Դեմբելեի տեղափոխությունները ձախողելուց հետո կդրվի նախագահ հրաժարականի հարցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում