11:11  ,  15 օգոստոսի, 2017

«Մանչեսթեր Սիթին» Ալեքսիս Սանչեսի համար «Արսենալին» կառաջարկի 60 միլիոն ֆունտ

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերելե Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին եւ պատրաստ է նրա համար առաջարկել 60 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է telegraph.co.uk-ը:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 28-ամյա ֆուտբոլիստին կվճարի շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ:

Սանչեսի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2018թ. ամռանը: Չիլիի հավաքականի ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում