22:08  ,  14 օգոստոսի, 2017

Ռաֆայել Նադալը դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ

Իսպանացի Ռաֆայել Նադալը օգոստոսի 21-ին դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ՝ հետ թողնելով բրիտանացի Էնդի Մարեյին: Համաշխարհային դասակարգման առաջին տեղի համար պայքարում նրա մրցակիցներ, Էնդի Մարեյն ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հրաժարվել են մասնակցությունից Ցինցինատիի մրցաշարում, եւ Ռաֆայել Նադալն անկախ այդ մրցաշարում իր մասնակցությունից կամ արդյունքից կբարձրանա առաջին տեղ:

Նադալը համաշխարհային դասակարգման աղյուսակը չի գլխավորել 2014թ. հուլիսից: Այս տարի նա հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում, «Մասթերս» շարքի երկու մրցաշարերում, հասել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ:

31-ամյա թենիսիստը կարիերայի ընթացքում չորրորդ անգամ կդառնա առաջին ռակետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում