20:00  ,  14 օգոստոսի, 2017

Առաջին լիգա. «Լոռին» մեկնարկեց հաղթանակով

Վանաձորի «Լոռին» հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Առաջին լիգայի առաջնությունում: Արմեն Ադամյանի գլխավորած թիմն ընդունեց «Փյունիկ-2»-ին եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

Երկրորդ տուրում հաղթանակ տարավ նաեւ «Արցախը», որը խաղում էր «Բանանց-2»-ի հետ՝ 1:0:

«Էրեբունին» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Արարատ-2»-ին, «Ալաշկերտ-2»-ն էլ ուժեղ էր «Գանձասար-Կապան-2»-ից՝ 4:2:

Տուրի միակ ոչ ոքին գրանցվեց «Շիրակ-2» - «Ավան Ակադեմիա» խաղում՝ 2:2:

Առաջատարը «Արարատ-2»-ն է՝ 6 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով