20:44  ,  14 օգոստոսի, 2017

Արթուր Սարկիսովի գոլային փոխանցումը

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 7-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» արտագնա խաղում 4:0 հաշվով պարտության է մատնել «Ավանգարդին»: Հաղթող թիմի կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որն անցկացրել է 70 րոպե:

8 տուրից հետո Դմիտրի Ալենիչեւի գլխավորած թիմը 18 միավորով երկրորդ տեղում է՝ առաջատար «Կռիլյա Սովետովին» զիջելով 1 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում