11:24  ,  14 օգոստոսի, 2017

Ուսեյն Բոլթ. Շատ տխուր է, բայց ես չեմ կրկնի մյուսների սխալը

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը հրաժեշտ է տվել երկրպագուներին:

«Շատ տխուր է, բայց ես ստիպված եմ հեռանալ: Ես հրաժեշտ եմ տալիս երկրպագուներին եւ մեծ սպորտին: Շատ մարզիկների եմ տեսել, որոնք հեռացել են, հետո վերադարձել են, որպեսզի ավելի վատ լինի եւ խայտառակեն իրենց: Ես չեմ կրկնի նրանց սխալը»,- Ուսեյն Բոլթի խոսքը մեջբերում է BBC-ն:

Ջամայկացի վազորդը աշխարհի 11-ակի չեմպիոն է: Նրա վերջին մրցումը եղավ Լոնդոնում անցկացված աշխարհի առաջնությունը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում