01:28  ,  14 օգոստոսի, 2017

Մոնրեալ. Ֆեդերերը պարտվեց եզրափակիչում եւ չկարողացավ կրկնել Իվան Լենդլի ռեկորդը

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը պարտություն կրեց Մոնրեալում անցկացված թենիսի Rogers Cup մրցաշարի եզրափակիչում:

Շվեյցարացի 35-ամյա թենիսիստին կարիերայի 94-րդ տիտղոսը նվաճել եւ լեգենդար Իվան Լենդլի ռեկորդը կրկնել թույլ չտվեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւը, որն առավելության հասավ 2 սեթում՝ 6:3, 6:4: Մրցախաղը տեւեց 1 ժամ 8 րոպե:

20-ամա Զվերեւը նվաճեց այս մրցաշրանի 5-րդ եւ կարիերայի 6-րդ տիտղոսը, ինչպես նաեւ երկրորդը՝ «Մասթերս» շարքի մրցաշարերում: Այս մրցաշարում հաղթելու համար նա կստանա 894,585 դոլար եւ 1000 վարկանիշային միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում