23:31  ,  13 օգոստոսի, 2017

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Շվեդիա

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շվեդիայի Ուպսալա քաղաք, որտեղ օգոստոսի 16-ին կկայանա Շվեդիայի թիմի դեմ աշխարհի առաջնության նախընտրական մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումը։

Խորվաթ մասնագետ Նիկշա Բավցեւիչի թիմը հանգրվանել է Ուպսալայի «Սկանդիկ» հյուրանոցում, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 14-ին Հայաստանի հավաքականի խաղացողները կայցելեն մարզասրահ, իսկ մեկ օր անց արդեն մարզումներ կանցկացնեն բասկետբոլային մարզադահլիճում։

Շվեդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21։00-ին։ Խաղը կհեռարձակվի YouTube-ով։

ԱԱ-2019-ի նախորդ 4 տուրերում Հայաստանի թիմը 2 անգամ հաղթել է Սլովակիային (75:61 եւ 92:78) , ուժեղ գտնվել Շվեդիայից (82:69) եւ պարտվել Բոսնիա-Հերցեգովինային (85:98): Չորրորդ տուրից հետո Հայաստանի թիմը 7 միավորով A խմբի առաջատարն է: Շվեդիան ու Բոսնիա-Հերցեգովինան ունեն 6-ական միավոր, իսկ Սլովակիան՝ 5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս