13:57  ,  13 օգոստոսի, 2017

«ԲՄԱ-Խաբարովսկը» բաց թողեց հաղթանակը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում Պրեմյեր լիգայի նորեկ «ԲՄԱ-Խաբարովսկը» 1:1 հաշվով ավարտեց Կազանի «Ռուբինի» հետ տնային խաղը: Դաշտի տերերը հաշիվը բացեցին 82-րդ րոպեին, սակայն ավելացված ժամանակում գոլ բաց թողեցին:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը բացակայում էր «ԲՄԱ-Խաբարովսկի» հայտացուցակից:

Հիշեցնենք, որ «ԲՄԱ-Խաբարովսկն» առաջին անգամ է մասնակցում Պրեմյեր լիգային, որի մեկնարկային 5 տուրերում տարել է մեկ հաղթանակ եւ կրել 4 պարտություն:

Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր

«ԲՄԱ-Խաբարովսկ» - «Ռուբին»՝ 1:1

Վենցիսլավ Խրիստով, 82 – Մոյո Ցակտաշ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում