01:10  ,  13 օգոստոսի, 2017

Մոնրեալ. Ֆեդերերը եզրափակիչում է

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Մոնրեալում ընթացող թենիսի Rogers Cup մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում շվեյցարացի 35-ամյա թենիսիստը 6:3, 7:6 հաշվով հաղթեց հոլանդացի Ռոբին Հասեին: Մրցախաղը տեւեց 1 ժամ 15 րոպե:

Եզրափակիչում Ֆեդերերի մրցակիցը կլինի գերմանացի Ալեքսանդր Զվերեւի եւ Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովի մրցախաղի հաղթողը: 18-ամյա Շապովալովը Մոնրեալում պայքարից դուրս է թողել աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալին ու արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում