23:55  AMT,  12 օգոստոսի, 2017

ԱԱ-2019. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Բրատիսլավայում (ֆոտոշարք)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը խորվաթ մասնագետ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ երրորդ հաղթանակը տարավ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: ԱԱ-2019-ի ընտրական փուլի չորրորդ տուրում հայ բասկետբոլիստները Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մրցեցին սլովակների հետ եւ առավելության հասան 92:78 հաշվով՝ դառնալով A խմբի առաջատար:

Հայաստանի թիմն առաջին 2 քառորդներից հետո ստացել էր 13 միավորի առավելություն, իսկ ընդմիջումից հետո նաեւ զարգացրեց հաջողությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռայան Բոաթրայթը , որը Հայաստանի հավաքականի կազմում վաստակեց 22 միավոր:

Ընտրական A խմբի մյուս խաղում Շվեդիայի հավաքականը հյուրընկալվելիս 88:72 հաշվով հաղթեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմին:

Չորրորդ տուրից հետո Հայաստանի թիմը 7 միավորով խմբի առաջատարն է: Շվեդիան ու Բոսնիա-Հերցեգովինան ունեն 6-ական միավոր, իսկ Սլովակիան՝ 5:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի օգոստոսի 16-ին՝ հյուրընկալվելով Շվեդիային: 3 օր անց հայկական թիմը վերջին տուրում Երեւանում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի հետ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ էր տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) նկատմամբ եւ Սարաեւոյում պարտվել Բոսնիա-Հերցեգովինային (85:98):

ԱԱ-2019, ընտրական փուլ

A խումբ, չորրորդ տուր

Սլովակիա - Հայաստան ՝ 78:92 (22:21, 11:25, 23:23, 22:23)

Բոսնիա-Հերցեգովինա - Շվեդիա՝ 72:88 (23:23, 13:21, 19:20, 17:24)

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...