22:23  ,  12 օգոստոսի, 2017

Պրեմյեր լիգա. «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկը հաղթական էր

Անգլիայի առաջնության առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 2:0 հաշվով առավելության հասավ Պրեմյեր լիգայի նորեկ «Բրայթոնի» նկատմամբ: Մանչեսթերցիների առաջին գոլը 70-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Սերխո Ագուերոն, մեկ անգամ էլ դաշտի տերերը գրավեցին սեփական դարպասը:

Հիշեցնենք, որ «Բրայթոնն» Անգլիայի ուժեղագույնների լիգայից դուրս էր մնացել 1982/83 մրցաշրջանում եւ այս տարի է նվաճել Պրեմյեր լիգայի ուղեգիր:

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2

Սերխիո Ագուերո, 70, Լյուիս Դանկ, 75 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս