20:30  ,  12 օգոստոսի, 2017

ԲԿՄԱ-ն կամային հաղթանակ տարավ «Սպարտակի» նկատմամբ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում ԲԿՄԱ-ն տանը 2:1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Սպարտակին»:

Խաղի հաշիվը 48-րդ րոպեին բացեց «Սպարտակի» նորեկ, խորվաթ կիսապաշտպան Մարկո Պաշալիչը, սակայն վերջնամասում բանակայինները 2 րոպեում խփեցին 2 գոլ եւ տարան կամային հաղթանակ:

Չորրորդ տեղում գտնվող ԲԿՄԱ-ն ունի 12 միավոր, իսկ «Սպարտակը» 8 միավորով 8-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր

ԲԿՄԱ - «Սպարտակ»՝ 2:1

Գեորգի Շչեննիկով, 83, Վիտինյո, 85 – Մարկո Պաշալիչ, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում