20:22  AMT,  12 օգոստոսի, 2017

Մալաքյան եղբայրներն ու Գեղամ Կադիմյանը խաղացին իրար դեմ

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրում Եղիշե Մելիքյանը գլխավորած «Ստալը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Պոլտավայի «Վորսկլային»: Հյուրերը հաղթական գոլը խփեցին ավելացված ժամանակում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը «Ստալի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը, իսկ նրա եղբայր Գոռը մեկնարկային կազմում հանդես եկավ 86 րոպե: Գեղամ Կադիմյանը «Վորսկլայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 74-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Վորսկլան» 10 միավորով բարարձացավ երկրորդ տեղ, իսկ «Ստալը» 6 միավորով բաժանում է 5-6-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...