21:15  ,  12 օգոստոսի, 2017

Արթուր Ալեքսանյանը՝ «Բանանցի» մարզմանը

Երեւանի «Բանանցի» մարզմանն օգոստոսի 11-ին ներկա է եղել Ռիո-2016-ի հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, հայտնում է ակումբի կայքը:

Գյումրեցի ըմբիշը «Բանանցում» հյուրընկալվել էր թիմի գյումրեցի պաշտպան Գեւորգ Հովհաննիսյանի կողմից: 

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը (98 կգ) պատրաստվում է Փարիզում օգոստոսի 21-26-ը կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում