Դորտմունդի «Բորուսիայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի եւ «Լիվերպուլի» բրազիլացի հարձակողական կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերները չհաջողելու դեպքում, «Բարսելոնան» կսկսի բանակցել Միլանի «Ինտերի» հետ խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի տեղափոխության հարցով, հաղորդում է SportItalia-ն։
«Ինտերը» Իվան Պերիշիչի համար պահանջում է 50 միլիոն եվրո։ Նրա ծառայություններով հետաքրքրվում է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
28-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր» է տեղափոխվել 2015-ին գերմանական «Վոլֆսբուրգից»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում