21:12  ,  11 օգոստոսի, 2017

ԱԱ-2017. Հունահռոմեական ըմբշամարտի Ռուսաստանի թիմի կազմը

Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի կազմը, որը կմասնակցի աշխարհի առաջնությանը։

59 կգ՝ Ստեփան Մարյանյան
66 կգ՝ Արտյոմ Սուրկով
71 կգ՝ Ադամ Կուրակ
75 կգ՝ Ալեքսանդր Չեխիրկին
80 կգ՝ Ռոման Վլասով
85 կգ՝ Դավիթ Չակվետաձե
98 կգ՝ Մուսա Եվլոեւ
130 կգ՝ Սերգեյ Սեմյոնով

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 21-22-ին Փարիզում։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում