19:11  ,  11 օգոստոսի, 2017

Էմերի. Նեյմարը պատրաստ է նորամուտին

ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտնել է, որ թիմի նորեկ Նեյմարը պատրաստ է նորամուտը նշել Ֆրանսիայի առաջնությունում։

«Ֆիզիկապես նա պատրաստ է անցկացնել ամբողջ հանդիպումը։ Մենք ցանկանում ենք նրան ընդգրկել մեկնարկային կազմում։ Նեյմարը լավ մարզում է ունեցել եւ պատրաստ է առաջիկա հանդիպմանը»,- Էմերիի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 13-ին փարիզյանը թիմը Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում կհյուրընկալվի «Գենգամին»։

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է Նեյմարի միջազգային տրանսֆերային արտոնագիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում