18:44  AMT,  11 օգոստոսի, 2017

Լեւոն Արոնյանը կամուսնանա սեպտեմբերի 30-ին Երեւանում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին կամուսնանան սեպտեմբերի 30-ին Երեւանում։ Այդ մասին հայ գրոսմայստերը պատմել է chess.com-ին։

«Շախմատային պրոֆեսիոնալի կյանքը սովորաբար շատ բարդ է, երբեք չես հասցնում հավաքվել, ընտրել ժամանակը, մենք շատ զբաղված մարդիկ ենք, լավ է, որ ստացվեց։

Աշխարհի գավաթի խաղարկությունում կձգտեմ լավ խաղալ, պատրաստվում եմ այստեղ՝ Sinquefield Cup-ում։ Աշխարհի գավաթի խաղարկությունն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում հանդես գալու իրավունք ստանալու իմ շանսն է, պետք է հավաքված խաղալ։ Հնարավոր է կինս մի քանի օրով գա Թբիլիսի, երկրպագելու»,- ասել է Լեւոն Արոնյանը։

Աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի սեպտեմբերի 2-27-ը Թբիլիսիում: Եզրափակիչի մասնակիցները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2018թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Գերմանիա
Իսպանիա
Ֆրանսիա
Անգլիա
Այլ հավաքական
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...