17:10  ,  11 օգոստոսի, 2017

«Բարսելոնան» ստացել է Նեյմարի տրանսֆերի 222 միլիոն եվրոն

«Բարսելոնան» ֆրանսիական ՊՍԺ-ից 222 միլիոն եվրո է ստացել բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի դիմաց, հաղորդում է Sport.es-ը։

Այժմ իսպանական Լա Լիգան կկարողանա Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային ուղարկել Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ անհրաժեշտ հավաստագիր։

Այսպիսով, Նեյմարը կկարողանա ՊՍԺ-ում նորամուտը նշել «Գենգամի» դեմ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղում, որը տեղի կունենա օգոստոսի 13-ին։ Այդ մասին հայտնել է նաեւ Լիգա-1-ի թվիթերյան էջը։

Հիշեցնենք, որ Նեյմարը դարձել է պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 105 միլիոն եվրոյով էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում