13:10  ,  11 օգոստոսի, 2017

Հայ շախմատիստներն Իսպանիայում գրավել են առաջին ու երկրորդ տեղերը

Իսպանիայում անցկացված Միկայել Կաստելայի հուշամրցաշարի առաջին եւ երկրորդ տեղերը գրավել են Հայաստանի շախմատիստները:

Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանը հաղթանակ են տարել վերջին՝ 9-րդ տուրում եւ 7․5-ական միավորով բաժանել առաջին տեղը: Լավագույն եռյակը եզրափակած հնդկիկ Պ․ Ինիյանը վաստակել է 7 միավորով։ Մրցաշարին մասնակցել են 143 շախմատիստներ, հայտնում է chess.am-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում