23:54  ,  10 օգոստոսի, 2017

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Բրատիսլավայում է

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը Բոսնիայից ժամանել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, որտեղ կանցկացնի 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի չորրորդ տուրի հանդիպումը Սլովակիայի հավաքականի դեմ:

Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Խորվաթ Նիկշա Բավցեւիչի գլխավորած թիմը մինչեւ հանդիպումը կանցկացնի երեք մարզում: Դրանցից երկուսը տեղի կունենա օգոստոսի 11-ին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ առաջին երեք տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ է տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) թիմերի նկատմամբ, Սարաեւոյում 85:98 հաշվով պարտվել է Բոսնիա-Հերցեգովինային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում