20:09  ,  10 օգոստոսի, 2017

Վազորդը ջերմային հարված ստացած մրցակցին օգնել է հասնել վերջնագիծ եւ հաղթել

ԱՄՆ-ում տեղի ունեցած վազքի մրցման ժամանակ մրցման մասնակիցներից Ռոբերտ Գոմեսը վերջնագծի մոտ օգնել է ջերմային հարված ստացած Ջեսի Օրահին հատել եզրագիծը: Գոմեսը նաեւ առաջ է թողել Օրահին, հաղորդում է wmtwtv-ն:

10 հազար մետր վազքում նրանք ցույց են տվել 31 րոպե 31 վայրկյան արդյունք: 23-ամյա Օրահը ամբողջ մրցատարածության ընթացքում եղել է առաջինը, սակայն վերջնագծից 50 մետր առաջ ջերմային հարված է ստացել եւ ընկել: 34-ամյա Գոմեսն օգնել է նրան կանգնել եւ շարունակել վազքը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում