18:14  ,  10 օգոստոսի, 2017

Յուրգեն Կլոպի խիստ պատասխանը «Բարսելոնային» եւ Կոուտինյոյին

Ֆիլիպե Կոուտինյոն չի հեռանա այս ամռանը, մենք խաղացողների վաճառելու կարիք չունենք, ասել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որը ամեն գնով փորձում է խոչընդոտել բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխությունը «Բարսելոնա»:

«Շատ ջանք է գործադրում «Բարսելոնան» Կոուտինյոյի ձեռք բերելու ուղղությամբ: Նրանք կարծում են, որ ֆուտբոլիստի ցանկությունը բավարար է հաջողության հասնելու համար: Բայց դա քիչ է: Չկա գին, հանուն որի մենք կհանձնվենք: Մեր նպատակը լավ թիմ ստեղծելն է, իսկ դրա համար անհրաժեշտ են համալրումներ, ոչ թե կադրային կորուստներ:

Այսօր աշխարհում չկան խաղացողներ, որոնց հնարավոր չէ գնել, բայց մենք այն իրավիճակում չենք, որ ժամանակ կորցնենք որեւէ ակումբի հարցումը քննարկելու համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

«Բարսելոնան» պատրաստ է Կոուտինյոյի համար վճարել մինչեւ 120 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում